Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտում է իսրայելցի դիվանագետների գնդակահարում
 Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտում է իսրայելցի դիվանագետների գնդակահարում
14:32     22 05 2025    
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է ԱՄՆ-ում Իսրայելի դեսպանատան երկու աշխատակիցների սպանության հետ կապված միջադեպին։

Այս մասին հաղորդում է Zinvor.info-ն՝ հղում անելով ԱՀ արտաքին գործերի նախարարության Х-ի էջին:

«Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Իսրայելին և Վաշինգտոնում տեղի ունեցած սարսափելի հարձակման ժամանակ զոհված երկու իսրայելցի դիվանագետների ընտանիքներին»։

«Մենք խստորեն դատապարտում ենք այս վախկոտ բռնության ակտը, որն ուղղված է վախ և պառակտում սերմանելուն», - ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջանի   ԱԳՆ  


Լրահոս