Բայրամովը և Ալ Նահայանը ստուգել են իրենց արտաքին քաղաքականության ժամացույցները
 Բայրամովը և Ալ Նահայանը ստուգել են իրենց արտաքին քաղաքականության ժամացույցները
12:16     22 05 2025    
Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարար Աբդուլլահ բին Զայեդ Ալ Նահայանի միջև:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ հղում անելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությանը, զրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության արդիական հարցեր, ինչպես նաև համագործակցությունը՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում։

Բացի այդ, նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի շուրջ, անդրադարձել փոխգործակցության այլ ոլորտների։
Zinvor.info

Հեշթեգներ. Բայրամով   Ալ-Նահայան  


Լրահոս