Օրբանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի, Թուրքիայի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի ղեկավարներին
 Օրբանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի, Թուրքիայի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի ղեկավարներին
11:48     22 05 2025    
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի, Թուրքիայի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի ղեկավարներին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, նա այս մասին գրել է X սոցիալական ցանցի իր էջում։

«Շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովին և Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևին՝ խաղաղությանը անսասան նվիրվածության համար։ Ձեր համագործակցությունը կարևոր նշանակություն ունի պատերազմի հետևանքով առաջացած էներգետիկ ճգնաժամը հաղթահարելու գործում մեզ աջակցելու համար։ Աշխարհում միավորվելով՝ մենք միասին կհաղթահարենք այս դժվարությունները», - ասվում է հրապարակման մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Օրբան  


Լրահոս