Ադրբեջանն ու Իրանը ռազմական սցենարային վարժանքներ են անցկացրել ազատագրված տարածքներում
  Ադրբեջանն ու Իրանը ռազմական սցենարային վարժանքներ են անցկացրել ազատագրված տարածքներում
11:08     21 05 2025    
Ադրբեջանի օկուպացիայից ազատագրված տարածքներում շարունակվում են «Արազ-2025» համատեղ զորավարժությունները, որոնք անցկացվում են Իրանի Իսլամական Հանրապետությունից ներգրավված անձնակազմի մասնակցությամբ:

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից։

Սցենարի համաձայն՝ մասնակիցները հաջողությամբ կատարել են վարժանքների տարբեր փուլերում տրված առաջադրանքները։

Երկու երկրների զինծառայողները ցուցաբերում են բարձր պրոֆեսիոնալիզմ։

«Արազ-2025» համատեղ զորավարժությունները, որոնք հատուկ նշանակություն ունեն ադրբեջանա-իրանական կապերի և համագործակցության ամրապնդման առումով, կավարտվեն մայիսի 21-ին։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Իրան  


Լրահոս