Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին տեղեկատվությունը տեղադրվել է ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում:
Նամակում Չարլզ III-ը շնորհավորել է Իլհամ Ալիևին և ադրբեջանական ժողովրդին՝ մեր երկրի Ազգային տոնի կապակցությամբ (ակնհայտորեն, խոսքը վերաբերում է մայիսի 28-ին՝ Անկախության օրվան – խմբ.):
«Ես ուրախ եմ, որ Ադրբեջանը և Մեծ Բրիտանիան հաստատել են այդքան սերտ կապեր և անհամբեր սպասում եմ մեր բարեկամության հետագա ամրապնդմանը։ Ես հույս ունեմ և վստահ եմ, որ մեր երկրները կարող են համատեղ աշխատել՝ լուծելու կլիմայի և շրջակա միջավայրի փոփոխության հետ կապված խնդիրները, որոնք ազդում են ամբողջ աշխարհի վրա։ «Ես և իմ տիկինը մեր լավագույն մաղթանքներն ենք հղում Ձեզ և ադրբեջանական ողջ ժողովրդին», - ասվում է ուղերձում։