Ի.Ալիև. Իմ ընկեր Վիկտոր Օրբանը միշտ Հունգարիայի ազգային շահերը ամեն ինչից վեր է դասել
  Ի.Ալիև.  Իմ ընկեր Վիկտոր Օրբանը միշտ Հունգարիայի ազգային շահերը ամեն ինչից վեր է դասել
16:00     20 05 2025    
Հունգարիան այն քիչ երկրներից է, որը վարում է անկախ քաղաքականություն։ Անկախ քաղաքականություն վարելը, հատկապես Եվրամիության շրջանակներում, բավականին դժվար է։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին նախագահ Իլհամ Ալիևն ասել է՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ մամուլի համար հայտարարությունում։

«Որովհետև կան բազմաթիվ կանոններ, բազմաթիվ հաստատված սկզբունքներ, որոնցից մեկը, բնականաբար, Եվրամիության ընդհանուր արտաքին քաղաքականությունն է։ Սակայն իմ ընկեր Վիկտոր Օրբանը Հունգարիայի պետական և ազգային շահերը միշտ ամեն ինչից վեր է դասել։ Մենք ողջունում ենք դա», - նշել է պետության ղեկավարը։

Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև  


Լրահոս