Հայերի գործակալ Աբիլովը դատապարտվել է Ադրբեջանում
  Հայերի գործակալ Աբիլովը դատապարտվել է Ադրբեջանում
14:45     20 05 2025    
Ադրբեջանում ավարտվել է պետական դավաճանության մեջ մեղադրվող Իգբալ Աբիլովի դատավարությունը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ հղում անելով Unikal-ին, դատավճիռը հրապարակվել է Լենքորանի ծանր հանցագործությունների դատարանում՝ դատավոր Խամմադ Նուրիևի նախագահությամբ։ Այսպես, Աբիլովը դատապարտվել է 18 տարվա ազատազրկման։

Հետաքննությունը պարզել է, որ արտասահմանում բնակվող Իգբալ Աբիլովը գործել է հայկական հատուկ ծառայությունների հրահանգներով և ձերբակալվել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության կողմից անցկացված հատուկ գործողության արդյունքում։

Նա մեղավոր է ճանաչվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 274-րդ (պետական դավաճանություն), 281.3 (պետության դեմ հրապարակային կոչեր օտարերկրյա կազմակերպությունների և դրանց ներկայացուցիչների հրահանգներով) և 283.1 (էթնիկական ատելություն և թշնամանք հրահրելուն ուղղված գործողություններ) հոդվածներով։

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան  


Լրահոս