Զաքիր Հասանովը Թել Ավիվում. ի՞նչ է թաքնված այս այցի հետևում
  Զաքիր Հասանովը Թել Ավիվում.  ի՞նչ է թաքնված այս այցի հետևում
10:07     20 05 2025    
Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարության ղեկավար կազմը պաշտոնական այցով գտնվում է Թել Ավիվում։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունում։

Այցի շրջանակներում Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հանդիպել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի և Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրի հետ։

Հանդիպումների ժամանակ հատուկ նշվել է Ադրբեջանի և Իսրայելի միջև հարաբերությունների բարձր մակարդակը, և տեղի է ունեցել մտքերի մանրամասն փոխանակում երկկողմ ռազմական համագործակցության զարգացման հեռանկարների վերաբերյալ։
Zinvor.info

Հեշթեգներ. Զաքիր-Հասանով   Թել-Ավիվ  


Լրահոս