Հիքմեթ Հաջիևը քննարկել է համագործակցությունը Իրանի ներկայացուցիչների հետ
 Հիքմեթ Հաջիևը քննարկել է համագործակցությունը Իրանի ներկայացուցիչների հետ
09:52     19 05 2025    
Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը X սոցիալական ցանցում գրառումներ է արել Իրան այցի ընթացքում կայացած հանդիպումների մասին։

Այս մասին հաղորդում է Zinvor.info-ն՝ հղում անելով Հաջիևի Х-ի էջին։

«Իմ գործընկեր Մեհդի Սանայիի և Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Աքբար Ահմեդիանի հետ քննարկեցինք երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների ներկայիս վիճակը և հետագա զարգացման հեռանկարները՝ ի լրումն Իրանի նախագահի Ադրբեջան այցի», - գրել է Հաջիևը։
Zinvor.info

Հեշթեգներ. Հիքմեթ-Հաջիև  


Լրահոս