Կայա Կալաս. Բաքուն և Երևանը շատ մոտ են համաձայնության հասնելուն
  Կայա Կալաս.  Բաքուն և Երևանը շատ մոտ են համաձայնության հասնելուն
14:26     16 05 2025    
Եվրամիությունը ակնկալում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի հնարավորինս շուտ։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին լրագրողներին հայտնել է ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի մեկնարկից առաջ։

Կալասը համարում է, որ Բաքուն և Երևանը շատ մոտ են համաձայնության հասնելուն։

«Կարծում եմ, որ խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը բոլոր կողմերի շահերից է բխում», - հավելել է նա։
Zinvor.info

Հեշթեգներ. Կալաս   Բաքու   Երևան  


Լրահոս