Շարիֆ. Ադրբեջանի աջակցությունը ամբողջ աշխարհին ցույց տվեց, որ մենք իսկական եղբայրներ ենք
  Շարիֆ.  Ադրբեջանի աջակցությունը ամբողջ աշխարհին ցույց տվեց, որ մենք իսկական եղբայրներ ենք
16:32     15 05 2025    
Պակիստանի վարչապետ Մուհամմադ Շահբազ Շարիֆը X սոցիալական ցանցում գրառում է արել՝ կապված այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած հեռախոսազրույցի հետ։

Այս մասին հաղորդում է Zinvor.info-ն՝ հղում անելով Պակիստանի վարչապետի Х-ի էջին:

«Այսօր ես խոսեցի իմ սիրելի եղբոր՝ նախագահ Իլհամ Ալիևի հետ և խորը երախտագիտություն հայտնեցի նրան Հարավային Ասիայում վերջին ճգնաժամի ընթացքում Ադրբեջանի կողմից Պակիստանին ցուցաբերած ամուր աջակցության համար։ Ադրբեջանի ժողովրդի և ղեկավարության համապարփակ աջակցությունը ամբողջ աշխարհին ցույց տվեց, որ Պակիստանն ու Ադրբեջանը իսկական եղբայրներ են։

«Մենք նաև քննարկեցինք մեր երկկողմ գործընկերությունը խորացնելու ուղիները՝ Պակիստանում ադրբեջանական ներդրումները մեծացնելու միջոցով, և վերահաստատեցինք իմ հրավերը նախագահին՝ այցելելու Իսլամաբադ առաջին իսկ հնարավորության դեպքում», - գրել է Շարիֆը։


Zinvor.info

Հեշթեգներ. Շարիֆ   Ադրբեջան  


Լրահոս