ՌԴ ԱԳՆ. Մոսկվան նպատակ ունի բացել Բաքվի հետ հարաբերությունների ողջ ներուժը
  ՌԴ ԱԳՆ.  Մոսկվան նպատակ ունի բացել Բաքվի հետ հարաբերությունների ողջ ներուժը
15:36     15 05 2025    
Մոսկվան նպատակ ունի բացել Բաքվի հետ հարաբերությունների ողջ ներուժը:

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով ռուսաստանյան լրատվամիջոցներին, Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Գիտեք, մենք Բաքվի հետ հարաբերություններ ենք կառուցում 2022թ. փետրվարին ամենաբարձր մակարդակով ստորագրված դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի հիման վրա: Մեր կողմը պարտավորվում է հետևողականորեն բացահայտել երկկողմ հարաբերությունների համար այս առանցքային փաստաթղթի ողջ ներուժը և լուծել բոլոր ի հայտ եկած խնդիրները փոխշահավետ, փոխադարձ հարգանքի հիման վրա»,- ասել է նա:

Դիվանագետն ավելացրել է, որ Մոսկվան և Բաքուն «բարձր մակարդակով մի շարք շփումներ են անցկացնում կառավարությունների և արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև»։
Zinvor.info

Հեշթեգներ. ՌԴ   ԱԳՆ  


Լրահոս