ՊԱԾ ​​​​գործողություններ. Ահաբեկչության կասկածանքով մեղադրյալները ձերբակալվել են արտասահմանում և հանձնվել Ադրբեջան
  ՊԱԾ ​​​​գործողություններ. Ահաբեկչության կասկածանքով մեղադրյալները ձերբակալվել են արտասահմանում և հանձնվել Ադրբեջան
11:48     12 05 2025    
Բաքվի Սաբայլի շրջանային դատարանը խափանման միջոց է ընտրել կալանավորումը՝ ահաբեկչության կասկածանքով Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության կողմից հետախուզվող անձանց նկատմամբ։

Ինչպես հայտնի է դարձել Zinvor.info-յին, Պետական անվտանգության ծառայության օպերատիվ գործողությունների արդյունքում՝ նշված անձինք ձերբակալվել են օտարերկրյա պետությունների տարածքում և հանձնվել Ադրբեջան։ Հաղորդվում է, որ կան բազմաթիվ ձերբակալվածներ։

Տեղական լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան՝ ՊԱԾ մամուլի ծառայությունը հայտնել է, որ ներկա ժամանակ շարունակվում են այս հարցի վերաբերյալ քննչական գործողությունները և մոտ ապագայում հանրությանը կտրամադրվի մանրամասն տեղեկատվություն։
Zinvor.info

Հեշթեգներ. ՊԱԾ   Ադրբեջան  


Լրահոս