Ադրբեջանը դատապարտել է Հնդկաստանի հարձակումները Պակիստանի վրա
 Ադրբեջանը դատապարտել է Հնդկաստանի հարձակումները Պակիստանի վրա
13:04     07 05 2025    
Ադրբեջանը մտահոգություն է հայտնել Հնդկաստանի և Պակիստանի միջև աճող լարվածության կապակցությամբ, հաղորդում է Armenia.Az-ը՝ հղում անելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը։

«Մենք դատապարտում ենք Պակիստանի վրա ռազմական հարձակումները, որոնց հետևանքով զոհվել և վիրավորվել են քաղաքացիական անձիք: Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում պակիստանցի ժողովրդին, ինչպես նաև մեր ցավակցությունը անմեղ զոհերի ընտանիքներին և մաղթում ենք վիրավորներին շուտափույթ ապաքինում: Կոչ ենք անում կողմերին զսպվածություն ցուցաբերել և լուծել հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով», - ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հնդկաստան   Պակիստան  


Լրահոս