ՄԱԿ-ի գրասենյակը դադարեցնում է իր գործունեությունը Ադրբեջանում
ՄԱԿ-ի գրասենյակը դադարեցնում է իր գործունեությունը Ադրբեջանում
14:29     06 05 2025    
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը (ՄԱԿՓԳ) ստացել է Ադրբեջանի կառավարության պաշտոնական ծանուցումը և ավարտում է իր գործունեությունը երկրում:

Այս մասին Zinvor.info-յին հայտնել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Մեթյու Սոլթմարշը։

Նա նշել է, որ ՄԱԿ-ի համակարգը բարձր է գնահատում իր 33-ամյա գործընկերությունը Ադրբեջանի կառավարության և ժողովրդի հետ և այս ընթացքում աջակցություն է ցուցաբերել երկրում զարգացման հիմնական առաջնահերթությունների առաջխաղացման գործում:

«UNHCR-ը հանձնառու է ապահովել իր գործունեության պատասխանատու ավարտը՝ բոլոր գործընկերների և դոնորների հետ խորհրդակցությունների միջոցով»։

Մեթյու Սոլթմարշի խոսքով՝ ՄԱԿ-ը, ինչպես բոլոր անդամ պետություններում, շարունակում է ակտիվ երկխոսությունը Ադրբեջանի կառավարության հետ՝ կառույցի գործունեությունը երկրի ազգային զարգացման առաջնահերթություններին համապատասխանեցնելու և «Կայուն զարգացման օրակարգի» իրականացմանը նպաստելու նպատակով։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՄԱԿՓԳ  


Լրահոս