ԱԳՆ. Թեհրանը ողջունում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումը
  ԱԳՆ.  Թեհրանը ողջունում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումը
13:32     06 05 2025    
Իրանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Սաիդ Խատիբզադեն Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնում կայացած միջոցառման ժամանակ։

Նրա խոսքով՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կարող է միջնորդի դեր ստանձնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման գործում։

«Հավատում եմ, որ այս հարցը կարտացոլվի նաև երկու երկրների ամենօրյա շփումներում», - հավելել է նա։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս