Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին տեղեկատվությունը տեղադրվել է պետության ղեկավարի պաշտոնական կայքում։
«Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի համաձայն, Նախարարների կաբինետին հանձնարարվել է՝ երեք ամսվա ընթացքում պատրաստել և նախագահին ներկայացնել՝ Ադրբեջանի Հանրապետության դեսպանատների, մշտական ներկայացուցչությունների, հյուպատոսությունների և պատվավոր հյուպատոսների վերաբերյալ նոր կանոնադրության նախագծերը։ Բացի այդ, մեկ ամսվա ընթացքում Նախարարների կաբինետը պետք է պատրաստի և նախագահին ներկայացնի առաջարկություններ՝ Արտաքին գործերի նախարարությունում ծառայող դիվանագիտական ծառայության աշխատակիցների աշխատավարձերի չափի վերաբերյալ։
Պետության ղեկավարի հրամանագրով հաստատվել են նաև՝ «Արտաքին գործերի նախարարության մասին կանոնակարգը» և արտաքին քաղաքականության գերատեսչության կառուցվածքը։