Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին՝ իր բելառուս գործընկեր Ալեքսանդր Տուրչինի հետ ընդլայնված կազմով հանդիպմանը ասել է վարչապետ Ալի Ասադովը։
«Մենք համաձայնեցինք ակտիվացնել համատեղ ջանքերը՝ կառավարական խողովակներով ստորագրված համաձայնագրերը և պետությունների ղեկավարների հանձնարարականները կյանքի կոչելու համար։ Հաճելի է, որ դուք այսօր Ադրբեջանում եք նման բարձր մակարդակի պատվիրակության հետ։ Սա ևս մեկ անգամ հաստատում է այն կարևորությունը, որը Բելառուսը տալիս է մեր կապերի զարգացմանը։ Ադրբեջանը նաև հետաքրքրված է Բելառուսի հետ փոխշահավետ համագործակցության հետագա խորացմամբ։ Այսօր մենք շատ կառուցողական քննարկում անցկացրեցինք համատեղ գործունեության ամենակարևոր հարցերի շուրջ։ Մենք ունենք լայնածավալ գործնական համագործակցություն, որը հիմնված է ավելի քան 170 փաստաթղթերի վրա։ Նախագահներ Իլհամ Ալիևի և Ալեքսանդր Լուկաշենկոյի համատեղ ջանքերի շնորհիվ՝ ադրբեջանա-բելառուսական գործընկերությունն այժմ զարգանում է բոլոր ոլորտներում և կրում է համապարփակ բնույթ», - ասել է Ալի Ասադովը։
«Դրա հստակ հաստատումն են Բելառուսի նախագահի 2024 թվականին Ադրբեջան կատարած երկու այցերը, ինչպես նաև պետությունների ղեկավարների երկկողմ հանդիպումները երրորդ երկրներում: Ալեքսանդր Լուկաշենկոյի 2024 թվականի մայիսին Ադրբեջան կատարած պետական այցի ընթացքում պետությունների ղեկավարները բացահայտել են համագործակցության հետագա ընդլայնման նոր ոլորտներ: Ստորագրվել է կարևոր փաստաթղթերի փաթեթ, որոնք ուղղված են երկկողմ համագործակցության ընդլայնմանը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, մաքսային ծառայությունը, զբոսաշրջությունը և փոքր ու միջին բիզնեսի զարգացումը», - նշել է վարչապետը: