Նռնակի պայթյուն Խոջալիում. վիրավորվել է Թովուզի շրջանի բնակիչը
  Նռնակի պայթյուն Խոջալիում. վիրավորվել է Թովուզի շրջանի բնակիչը
09:34     03 05 2025    
Խոջալուի շրջանի օկուպացիայից ազատագրված Խանյուրդ գյուղում ձեռքի նռնակի պայթյուն է տեղի ունեցել։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասվում է՝ գլխավոր դատախազության, ներքին գործերի նախարարության և ականազերծման գործակալության համատեղ հայտարարության մեջ։

Արդյունքում, Թովուզի շրջանի Ջալիլլի գյուղի բնակիչ Ագշին Մամեդովը (ծնված 2008 թվականին) վիրավորվել է աջ ձեռքից, նրա երեք մատները անդամահատվել են։

Այս միջադեպի վերաբերյալ Խոջալուի շրջանի դատախազությունում հետաքննություն է անցկացվում։
Zinvor.info

Հեշթեգներ. Խոջալի   Պայթյուն  


Լրահոս