Ադրբեջանի ԱԳՆ մտահոգված է՝ Հնդկաստանի և Պակիստանի միջև ստեղծված իրավիճակով
 Ադրբեջանի ԱԳՆ մտահոգված է՝ Հնդկաստանի և Պակիստանի միջև ստեղծված իրավիճակով
10:27     02 05 2025    
Մենք մտահոգված ենք Պահալգամի հարձակումից հետո Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածությամբ և կոչ ենք անում երկու կողմերին՝ զսպվածություն ցուցաբերել և կառուցողական երկխոսություն սկսել՝ այն լուծելու համար։ Նման անկայուն իրավիճակում կարևոր է զերծ մնալ միակողմանի գործողություններից։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասվում է՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

«Բացի այդ, մենք հույս ունենք, որ կանցկացվի բաց և թափանցիկ միջազգային հետաքննություն՝ ստեղծված իրավիճակը կարգավորելու համար։ Մենք հավատում ենք, որ հակամարտության կարգավորման ուղին անցնում է միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի հիման վրա իմաստալից երկխոսության և բանակցությունների միջոցով։ Մենք հույս ունենք, որ կողմերը կօգտագործեն դիվանագիտական ուղիներ՝ խաղաղության և համագործակցության, իրենց ժողովուրդների և ավելի լայն տարածաշրջանի բարօրության համար», - հայտարարել են Արտաքին գործերի նախարարությունում։

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս