Բայրամովը նշել է Քուվեյթի հետ համագործակցության ընդլայնման զգալի ներուժը
 Բայրամովը նշել է Քուվեյթի հետ համագործակցության ընդլայնման զգալի ներուժը
18:41     30 04 2025    
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մասնակցել է Ադրբեջանի և Քուվեյթի կառավարությունների միջև համագործակցության համատեղ հանձնաժողովի 3-րդ նիստին:

Այս մասին հաղորդում է Zinvor.info-ն՝ հղում անելով Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության X սոցիալական ցանցի էջին։

«Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ելույթ է ունեցել Ադրբեջանի և Քուվեյթի կառավարությունների միջև համագործակցության համատեղ հանձնաժողովի 3-րդ նիստում։

Իր ելույթում Բայրամովը նշել է երկկողմ համագործակցության ընդլայնման զգալի ներուժը այնպիսի կարևոր ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, առևտուրը, ներդրումները, էներգետիկան, տրանսպորտը և լոգիստիկան։

Ընդգծվել է Ադրբեջանի անսասան հանձնառությունը Քուվեյթի հետ կապերը խորացնելու և համատեղ առաջնահերթությունները կյանքի կոչելու հարցում։
Zinvor.info

Հեշթեգներ. Բայրամով   Քուվեյթ  


Լրահոս