Ադրբեջանում Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներին միանվագ օգնություն է տրամադրվել
  Ադրբեջանում Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներին միանվագ օգնություն է տրամադրվել
16:44     30 04 2025    
Միանվագ նյութական օգնություն է տրամադրվել 1941-1945 թվականներին Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցած անձանց, զոհված կամ հետագայում մահացած զինվորների այրիներին, ինչպես նաև թիկունքում անձնուրաց աշխատանքի համար շքանշաններով և մեդալներով պարգևատրված անձանց։

Այս մասին հաղորդում է Zinvor.info-ն՝ հղում անելով Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությանը։

Նախագահ Իլհամ Ալիևի կարգադրության համաձայն՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ նախարարությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի յուրաքանչյուր մասնակցին վճարել է 2500 մանաթի չափով միանվագ նյութական օգնություն:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զոհված կամ հետագայում մահացած զինվորների այրիներին, այդ ժամանակահատվածում թիկունքում անձնուրաց աշխատանքի համար շքանշաններով և մեդալներով պարգևատրված անձանց, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Լենինգրադի պաշտպանության համար համապատասխան մեդալով և կրծքանշանով պարգևատրված անձանց, ինչպես նաև Լենինգրադի շրջափակման մասնակիցներին՝ 1250 մանաթի չափով միանվագ նյութական օգնություն է տրամադրվել։

Կարգադրությունը վերաբերում է ընդհանուր առմամբ 2340 մարդու, այդ թվում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներին և այլ համապատասխան անձանց։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Պատերազմի-մասնակիցներ  


Լրահոս