Ալիևը Հերցոգին. Ադրբեջանը հատուկ նշանակություն է տալիս Իսրայելի հետ համագործակցության ընդլայնմանը
  Ալիևը Հերցոգին. Ադրբեջանը հատուկ նշանակություն է տալիս Իսրայելի հետ համագործակցության ընդլայնմանը
11:54     30 04 2025    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ուղերձ է հղել Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկատվությունը տեղադրվել է ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում:

Ուղերձում Իլհամ Ալիևը շնորհավորել է Իցհակ Հերցոգին և Իսրայելի ժողովրդին երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։

Իլհամ Ալիևը նշել է, որ Ադրբեջանի և Իսրայելի միջև բարեկամական հարաբերությունների և համագործակցության բարձր մակարդակը՝ մեր ժողովուրդների միջև պատմական կապերի և փոխադարձ հարգանքի վառ արտահայտությունն է։ Նախագահը գոհունակություն է հայտնել միջպետական հարաբերությունների դինամիկ և համապարփակ զարգացման կապակցությամբ, որը հիմնված է փոխադարձ վստահության և աջակցության ամուր հիմքի վրա։

Պետության ղեկավարը ընդգծել է, որ Ադրբեջանը հատուկ նշանակություն է տալիս Իսրայելի՝ իր մտերիմ բարեկամի և հուսալի գործընկերոջ հետ համագործակցության ընդլայնմանը։ Իլհամ Ալիևը նշել է, որ մեր երկրները արդյունավետորեն փոխգործակցում են այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ տնտեսությունը, առևտուրը, պաշտպանությունը, հումանիտար և այլ ոլորտներ։

Նախագահը վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ՝ մեր երկրների միջև ավանդական բարեկամական հարաբերությունները և փոխշահավետ համագործակցությունը կշարունակեն զարգանալ և ամրապնդվել՝ երկու ժողովուրդների շահերին համապատասխան։
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   Հերցոգ  


Լրահոս