Փեզեշքիանը կիսվել է Բաքու կատարած այցի տպավորություններով և շնորհակալություն հայտնել Իլհամ Ալիևին
  Փեզեշքիանը կիսվել է Բաքու կատարած այցի տպավորություններով և շնորհակալություն հայտնել Իլհամ Ալիևին
13:04     29 04 2025    
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը կիսվել է՝ Բաքու կատարած այցի տպավորություններով և շնորհակալություն հայտնել Իլհամ Ալիևին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, Իրանի ղեկավարը այս մասին գրել է Х սոցիալական ցանցի էջում։

«Երեկ Բաքվում մենք համաձայնությունների հասանք և փաստաթղթեր ստորագրեցինք իմ սիրելի եղբոր՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ»։

Այս ուղևորությունը նախերգանք է՝ վստահության ամրապնդման և նոր հորիզոններ բացելու համար՝ համապարփակ գիտական, տնտեսական, մշակութային և պաշտպանական համագործակցության համար։

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել պարոն Իլհամ Ալիևին հյուրընկալության համար», - գրել է Փեզեշքիանը։
Zinvor.info

Հեշթեգներ. Փեզեշքիան   Իլհամ-Ալիև  


Լրահոս