Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, Բակո Սահակյանը, պատասխանելով պետական մեղադրողների հարցերին, պատմել է, որ Վիլեն Միքայելյանի գլխավորած խումբը մասնակցել է Շուշայի օկուպացիային, և նա եղել է դրա կազմումլ։ «Դա արևելյան ուղղությունն էր։ Ես գիտեմ, որ այս ուղղության հրամանատարը Արկադի Կարապետյանն էր»։
Բակո Սահակյանը պատմել է, որ այդ ժամանակ իր տրամադրության տակ եղել է АКМ ինքնաձիգ, բայց նա ոչ մեկի վրա չի կրակել։
Նշենք, որ Բաքվում շարունակվում է՝ խաղաղության և մարդկության դեմ հանցագործությունների, պատերազմական հանցագործությունների, այդ թվում՝ ագրեսիվ պատերազմի նախապատրաստման և վարման, ցեղասպանության, պատերազմի օրենքների և սովորույթների խախտման, ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, իշխանության բռնի զավթման և պահպանման, ինչպես նաև բազմաթիվ այլ հանցագործությունների մեջ մեղադրվող Հայաստանի քաղաքացիների դատավարությունը։