Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին տեղեկատվությունը տեղադրվել է ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում:
Հանդիպմանը անդրադարձ է կատարվել միջկառավարական հանձնաժողովի գործունեությանը, քննարկվել է էներգետիկ համագործակցությունը, նշվել է Արազ գետի վրա հիդրոէլեկտրակայանների կառուցման և Աղբենդ-Քյալալա ավտոմոբիլային կամրջի նախագծի ավարտման կարևորությունը։
Կողմերը մտքեր են փոխանակել՝ միջազգային կազմակերպությունների շրջանակներում Ադրբեջանի և Իրանի միջև համագործակցության վերաբերյալ։ Մեկ անգամ ևս ընդգծվլ է, որ Բաքուն և Թեհրանը կողմնակից են տարածաշրջանային խնդիրները տարածաշրջանի երկրների կողմից անմիջականորեն լուծելուն։ Այս համատեքստում նշվել է 3+3 ձևաչափի կարևորությունը։ Հանդիպմանը մտքերի փոխանակում է տեղի ունեցել՝ զբոսաշրջության և մշակույթի ոլորտներում հարաբերությունների զարգացման վերաբերյալ։