Ալիև. Փեզեշքիանի այցը հիանալի քաղաքական արդյունքներ ունի
  Ալիև. Փեզեշքիանի այցը հիանալի քաղաքական արդյունքներ ունի
09:34     29 04 2025    
Այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները և ստորագրված փաստաթղթերը ևս մեկ անգամ հաստատում են՝ իրանա-ադրբեջանական բարեկամությունն ու եղբայրությունը։ Մի խոսքով՝ այս պաշտոնական այցը հիանալի քաղաքական արդյունքներ ունի։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Բաքվում կայացած ադրբեջանա-իրանական բիզնես ֆորումում։

Ստորագրված փաստաթղթերի շարքում պետության ղեկավարը հատկապես ընդգծել է նախագահների համատեղ հայտարարությունը։ «Սա շատ լուրջ փաստաթուղթ է, որը մեզ ցույց է տալիս ապագա համագործակցության ուղին», - ասել է նա։
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   Փեզեշքիան  


Լրահոս