Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին տեղեկատվությունը տեղադրվել է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում։ Հրապարակում, որտեղ ծածանվում էին երկու երկրների պետական դրոշները, Մասուդ Փեզեշքիանի պատվին պատվո պահակախումբ էր շարվել։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դիմավորել է Մասուդ Փեզեշքիանին։ Պատվո պահակախմբի պետը զեկուցել է Իրանի նախագահին։ Հնչել են Իրանի և Ադրբեջանի պետական օրհներգերը։ Պատվո պահակախումբը՝ զինվորական քայլերգի հնչյունների ներքո անցել է Ադրբեջանի և Իրանի նախագահների առջևից։ Պետությունների ղեկավարները համատեղ լուսանկարվել են ։
Այնուհետև մեկնարկել է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի սահմանփակ կազմով հանդիպումը։