Տեղի է ունեցել Իրանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը
  Տեղի է ունեցել Իրանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը
14:18     28 04 2025    
Կայացել է՝ այցով Ադրբեջան ժամանած Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի դիմավորման պաշտոնական արարողությունը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկատվությունը տեղադրվել է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում։ Հրապարակում, որտեղ ծածանվում էին երկու երկրների պետական դրոշները, Մասուդ Փեզեշքիանի պատվին պատվո պահակախումբ էր շարվել։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դիմավորել է Մասուդ Փեզեշքիանին։ Պատվո պահակախմբի պետը զեկուցել է Իրանի նախագահին։ Հնչել են Իրանի և Ադրբեջանի պետական օրհներգերը։ Պատվո պահակախումբը՝ զինվորական քայլերգի հնչյունների ներքո անցել է Ադրբեջանի և Իրանի նախագահների առջևից։ Պետությունների ղեկավարները համատեղ լուսանկարվել են ։

Այնուհետև մեկնարկել է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի սահմանփակ կազմով հանդիպումը։
Zinvor.info

Հեշթեգներ. Իրան   Ադրբեջան  


Լրահոս