Փեզեշքիան. Մենք միշտ պաշտպանել ենք Ադրբեջանի իրավունքները
  Փեզեշքիան. Մենք միշտ պաշտպանել ենք Ադրբեջանի իրավունքները
13:30     28 04 2025    
Մենք միշտ պաշտպանել ենք Ադրբեջանի իրավունքները և պաշտպանում ենք Հայաստանը՝ նրա իրավունքների շրջանակներում։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին AzTV-ին տված հարցազրույցում հայտարարել է՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ խոսելով Ադրբեջանի և Հայաստանի միջև փոխհարաբերությունների մասին։

«Մենք ձգտում ենք ապահովել, որ երկու կողմերն էլ ապրեն խաղաղության մեջ՝ բարիդրացիության սկզբունքների հիման վրա և աջակցեն միմյանց», - նշել է պետության ղեկավարը։

Փեզեշկիանը նշել է, որ Իրանը աջակցել է՝ Ադրբեջանի հիմնական մասի և Նախչըվանի միջև ցամաքային կապի ստեղծմանը.

«Այսօր մեր օգնությունը կայանում է նրանում, որ մենք նախաձեռնություն ենք ստանձնել՝ Ադրբեջանի հիմնական մասի և Նախչըվանի միջև ցամաքային կապ ստեղծելու համար։ Նախագիծը շատ արագ է իրականացվում։ Դա արդեն համաձայնեցված է, և Իրանի տարածքով Ադրբեջանի հիմնական մասի և Նախչըվանի միջև ցամաքային կապ ստեղծելու հարցում որևէ խնդիր չի առաջանա։ Մենք Իրանը համարում ենք ադրբեջանցիների երկրորդ հայրենիք և կհամարենք օրհնություն, եթե նրանք ոտք դնեն այս հողի վրա», - հայտարարել է Փեզեշքիանը։
Zinvor.info

Հեշթեգներ. Փեզեշքիան   Ադրբեջան  


Լրահոս