Ի.Ալիև. Գլոբալ Հարավի երկրների խնդիրներից մեկը՝ Արևմտյան պետությունների նեոգաղութատիրական քաղաքականությունն է
  Ի.Ալիև.  Գլոբալ Հարավի երկրների խնդիրներից մեկը՝ Արևմտյան պետությունների նեոգաղութատիրական քաղաքականությունն է
11:44     28 04 2025    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ուղերձ է հղել Բաքվում ընթացող՝ Գլոբալ Հարավի ՈԿԿ-ների հարթակի հիմնադիր համաժողովի մասնակիցներին:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկատվությունը տեղադրվել է պետության ղեկավարի պաշտոնական կայքում։

Ուղերձում նշվում է, որ Ադրբեջանը այս հարթակի հատկապես Բաքվում ստեղծումը համարում է՝ որպես Չմիավորման շարժման նախագահության ընթացքում և COP29-ում իր գործունեության բարձր գնահատական։ Իլհամ Ալիևը վստահություն է հայտնել, որ այս հարթակը մեծ ներդրում կունենա՝ Գլոբալ Հարավի ժողովուրդների իրավունքների պաշտպանության և օրինական շահերի ապահովման գործում։

Իլհամ Ալիևը նաև նայտարարել է, որ Ադրբեջանը, որպես պետություն, որը հաջողությամբ անցել է տնտեսական և քաղաքական վերափոխումներ, ընդհարվել է ռազմական ագրեսիային և սեփական ուժերով լիովին վերականգնել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, հասկանում է այն խնդիրները, որոնքց հետ բախվում են ավելի քիչ զարգացած, զարգացող երկրները և ամբողջությամբ Գլոբալ Հարավը։ Նախագահը վստահեցրել է, որ Բաքուն շարունակում է հանձնառու մնալ այս տարածությունում համերաշխության, համագործակցության և կայուն զարգացման խթանմանը։

Պետության ղեկավարը նշել է, որ հիմնական խնդիրներից մեկը, որի հետ դեռևս բախվում են Գլոբալ Հարավը ներկայացնող շատ երկրներ, մի շարք արևմտյան պետությունների կողմից վարվող նեոգաղութատիրական քաղաքականությունն է։ Իլհամ Ալիևն ընդգծել է, որ Բաքուն վճռականորեն մերժում է գաղութատիրության բոլոր ձևերն ու դրսևորումները, հավատարիմ է մնում այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքին, հարգում է ժողովուրդների քաղաքական համակարգերը, մշակութային, էթնիկական և կրոնական բազմազանությունը, ինչպես նաև մշտապես և ակտիվորեն խթանում է միջկրոնական, միջքաղաքակրթական և միջմշակութային երկխոսությունը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   Ադրբեջան  


Լրահոս