Ադրբեջանի ԱԳՆ-ը ցավակցություն է հայտնել Իրանին՝ նավահանգստում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
 Ադրբեջանի ԱԳՆ-ը ցավակցություն է հայտնել Իրանին՝ նավահանգստում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
10:38     28 04 2025    
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Իրանին՝ Բենդեր Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, համապատասխան հրապարակումը տեղադրվել է X սոցիալական ցանցում ԱԳՆ-ի էջում:

«Մենք խորապես մտահոգված ենք՝ Իրանի Իսլամական Հանրապետության Բենդեր Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած ավերիչ պայթյունով։

Խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և մերձավորներին, ինչպես նաև Իրանի ժողովրդին և կառավարությանը։ Տուժածներին մաղթում ենք արագ ապաքինում», - ասվում է ցավակցական ուղերձում։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս