Սինիրլիօղլուն գնահատել է Ադրբեջանի դերը կլիմայական օրակարգում
 Սինիրլիօղլուն գնահատել է Ադրբեջանի դերը կլիմայական օրակարգում
12:14     26 04 2025    
ԵԱՀԿ-ն բարձր է գնահատում Ադրբեջանի առաջատար դերը կլիմայական օրակարգում։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին Բաքվում կայացած մամուլի ասուլիսում ասել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն։

«Ես բարձր եմ գնահատում Ադրբեջանի ակտիվ առաջատար դերը կլիմայական օրակարգում, որը ցուցաբերվել է, մասնավորապես, անցյալ տարի, երբ Բաքվում տեղի ունեցավ COP29-ը», - ասել է Սինիրլիօղլուն։

Նրա խոսքով՝ ԵԱՀԿ-ն և Ադրբեջանը շարունակում են համագործակցել կարևոր ոլորտներում, ինչպիսիք են տնտեսական տարածաշրջանային փոխկախվածության խթանումը և կլիմայի փոփոխության դեմ պայքարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Սինիրլիօղլու   Ադրբեջան  


Լրահոս