Շուշայի օկուպացիայի ականատես. ռումբերը մեզ վրա անձրևի պես էին թափվում
 Շուշայի օկուպացիայի ականատես. ռումբերը մեզ վրա անձրևի պես էին թափվում
09:42     25 04 2025    
Բաքվի ռազմական դատարանում այսօրվա դատավարության ժամանակ տուժող Իլհամ Հասանովը խոսել է Հայաստանի զինված ուժերի կողմից Շուշա քաղաքի օկուպացիայի մասին։

Zinvor.info-ի փոխանցմամբ՝ Իլհամ Հասանովը պատմել է, որ իր եղբայր Ռովշան Հասանովը անհետ կորել է Շուշայում 1992 թվականի մայիսի 7-ի լույս 8-ի գիշերը։ Նա նաև ասել է, որ Շուշայում թողել է կահավորված երկու սենյականոց բնակարան, որը գտնվում է Ն. Նարիմանովի փողոցում։

«Այդ ժամանակ Շուշայի վրա ռումբերը անձրևի պես էին թափվում», - ասել է Իլհամ Հասանովը՝ խոսելով Շուշայի օկուպացիայի մասին։

Նշենք, որ Բաքվում շարունակվում է Հայաստանի մի խումբ քաղաքացիների դատավարությունը, որոնք մեղադրվում են խաղաղության և մարդկության դեմ հանցագործությունների, ռազմական հանցագործությունների, ներառյալ ագրեսիվ պատերազմ վարելու, ցեղասպանության, ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, իշխանության ապօրինի զավթման և Ադրբեջանի դեմ ուղղված այլ անօրինական գործողությունների մեջ:
Zinvor.info

Հեշթեգներ. Շուշա