Ադրբեջանի ԱԳՆ-ն կտրուկ դատապարտել է Մելանի Ջոլիին
 Ադրբեջանի ԱԳՆ-ն կտրուկ դատապարտել է Մելանի Ջոլիին
09:30     25 04 2025    
Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն խիստ քննադատել է Կանադայի արտգործնախարար Մելանի Ջոլիին՝ կողմնակալության և Հայաստանի կողմից ադրբեջանական ժողովրդի դեմ կատարված հանցագործությունները անտեսելու համար։

Zinvor.info-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարարության ներկայացուցիչը այս մասին գրել է Х սոցիալական ցանցում:

Հաջիզադեն մեղադրել է կանադացի նախարարին հայկական սփյուռքի տեսլականները ի վնաս իր երկրի ազգային շահերի առաջ տանելու մեջ։

«Կանադայի ազգային շահերը առաջնահերթ համարելու և միջազգային ասպարեզում հեղինակությունը պահպանելու փոխարեն, Կանադայի Հայկական ազգային կոմիտեի շահերի պաշտպանությանը մասնակցելը լուրջ հարցեր է առաջացնում արտգործնախարարի դերի համար անհրաժեշտ դատողության և տեղեկացվածության վերաբերյալ», - ասել է Հաջիզադեն։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս