Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ անդրսահմանային ջրերի աղտոտման դեմ պայքարի մասին
 Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ անդրսահմանային ջրերի աղտոտման դեմ պայքարի մասին
14:27     24 04 2025    
Ադրբեջանի ԱԳՆ-ն անհրաժեշտ քայլեր է ձեռնարկում անդրսահմանային ջրերի աղտոտման դեմ պայքարելու համար։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին «Ադրբեջանը և Տնտեսական համագործակցության կազմակերպությունը. հնարավորություններ և հեռանկարներ» թեմայով պանելային քննարկումների ժամանակ ասել է ԱԳՆ տնտեսական համագործակցության վարչության պետի տեղակալ Ռովշան Միրզաևը։

Նրա խոսքով, անդրսահմանային ջրերի կառավարումն իրականացվում է ազգային ջրային ռազմավարության շրջանակներում, ընդ որում՝ Ադրբեջանը մասնակցում է «կապույտ տնտեսության» և օվկիանոսի կայուն կառավարմանը նվիրված միջազգային համաժողովներին։

«Այս տարի Ֆրանսիայում կանցկացվի Համաշխարհային օվկիանոսային համաժողով, որին մասնակցության հարցը նույնպես կարող է բարձրացվել»,- հավելել է Միրզաևը։

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս