Zinvor.info-յի փոխանցմամբ՝ երկօրյա միջոցառումը կազմակերպել է Ադրբեջանի տիեզերական գործակալությունը (Azərkosmos):
Համաժողովի շրջանակներում կքննարկվեն այնպիսի արդիական թեմաներ, ինչպիսիք են՝ «Երկրի հեռահար զոնդավորումը կայուն տարածաշրջանային զարգացման համար», «Արբանյակային կապի դերը Կենտրոնական Եվրասիայում», «Նորարարություններ և ներդրումներ տիեզերական արդյունաբերության մեջ», «Փոքր արբանյակներ», «Արբանյակային տեխնոլոգիաների դերը տարածաշրջանային մարտահրավերներին դիմակայելու գործում»։
Միջոցառմանը մասնակցում է 400 հոգի, որոնք ներկայացնում են 112 կազմակերպություններ 35 երկրներից: Մասնակիցների թվում են ներկայացուցիչներ Մերձավոր Արևելքից, Եվրոպայից, Ասիայից, Հյուսիսային և Հարավային Ամերիկայից և Աֆրիկայից:
Zinvor.info