Գաֆարովան աջակցություն է հայտնել իր թուրք գործընկերոջը
 Գաֆարովան աջակցություն է հայտնել իր թուրք գործընկերոջը
11:12     24 04 2025    
Ադրբեջանի Միլլի Մեջլիսի (խորհրդարանի) նախագահ Սահիբա Գաֆարովան իր թուրք գործընկեր Նուման Քուրթուլմուշի հետ հեռախոսազրույցում աջակցություն է հայտնել Ստամբուլում տեղի ունեցած երկրաշարժերի ֆոնին։

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, Ադրբեջանի խորհրդարանի խոսնակը մտահոգություն է հայտնել բնական երևույթի կապակցությամբ՝ ընդգծելով, որ Ադրբեջանն ու Թուրքիան, որպես եղբայրական երկրներ, միշտ միասին են՝ թե՛ լավ, թե՛ դժվար օրերին։

Նուման Քուրթուլմուշը երախտագիտություն է հայտնել ցուցաբերած ուշադրության ու աջակցության համար, ինչպես նաև տեղեկատվություն է տրամադրել երկրաշարժերի հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների մասին։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա