Ադրբեջանի ԱԳՆ-ն շնորհավորել է Թուրքիային՝ Ազգային ինքնիշխանության և Երեխաների օրվա կապակցությամբ
 Ադրբեջանի ԱԳՆ-ն շնորհավորել է Թուրքիային՝ Ազգային ինքնիշխանության և Երեխաների օրվա կապակցությամբ
22:37     23 04 2025    
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Թուրքիային ապրիլի 23-ի՝ Ազգային ինքնիշխանության և երեխաների օրվա կապակցությամբ:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, տեղեկատվությունը հրապարակվել է՝ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական էջում՝ X սոցիալական ցանցում:

«Թուրքիայի Ազգային մեծ ժողովի բացման 105-ամյակի առթիվ՝ մենք անկեղծորեն շնորհավորում ենք մեր եղբայրական երկրին և ժողովրդին ապրիլի 23-ի՝ Ազգային ինքնիշխանության և երեխաների օրվա կապակցությամբ։ Այս նշանակալի օրը հանդիսանում է՝ Թուրքիայի Հանրապետության ինքնիշխանության սկզբունքների, ազգային կամքի և մեր ապագայի երաշխավորը հանդիսացող երեխաների արժեքի հստակ դրսևորումը։

Ապրիլի 23-ի՝ Ազգային ինքնիշխանության և երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ, մենք Թուրքիայի Հանրապետությանը մաղթում ենք՝ կայուն զարգացում ու բարգավաճում և հարգում ենք մեր եղբայրական երկրի հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի պայծառ հիշատակը», - ասվում է հրապարակման մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս