Սի Ծինպինը՝ Ալիևին. կարծում եմ, որ Ձեր այցը արդյունավետ արդյունքների կհանգեցնի
  Սի Ծինպինը՝ Ալիևին. կարծում եմ, որ Ձեր այցը արդյունավետ արդյունքների կհանգեցնի
14:12     23 04 2025    
Չինաստանն ու Ադրբեջանը հայտարարել են համապարփակ ռազմավարական գործընկերության մասին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով չինական լրատվամիջոցներին, այս մասին Պեկինում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցինպինը։

Չինաստանի առաջնորդի խոսքով՝ համագործակցության մասին մի շարք փաստաթղթերի ստորագրումը կնպաստի երկկողմ հարաբերությունների ընդլայնմանը։

«Կարծում եմ, որ Ձեր այցը արդյունավետ արդյունքների կհանգեցնի»,- ընդգծել է նա։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Չինաստան  


Լրահոս