Մեհրիբան և Լեյլա Ալիևաները ծանոթացել են Պեկինի Ժողովրդական ժողովների տան հետ
  Մեհրիբան և Լեյլա Ալիևաները ծանոթացել են Պեկինի Ժողովրդական ժողովների տան հետ
13:08     23 04 2025    
Ապրիլի 23-ին Ադրբեջանի Հանրապետության առաջին տիկին Մեհրիբան Ալիևան, նրա դուստր Լեյլա Ալիևան և ընտանիքի այլ անդամներ այցելել են են Պեկինի Ժողովրդական ժողովների տուն։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ Ժողովրդական ժողովների տունը, որը գտնվում է Պեկինի կենտրոնում, պետական պալատ է, որտեղ անցկացվում են ամենաբարձր մակարդակով պետական միջոցառումներ և արարողություններ, այդ թվում՝ Չինաստանի Կոմունիստական կուսակցության համագումարները, բարձրագույն օրենսդիր մարմնի՝ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի տարեկան նստաշրջաններ, ինչպես նաև օտարերկրյա պետական ղեկավարների դիմավորման պաշտոնական արարողություններ:

Ժողովրդական ժողովների տունը, որը կառուցվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրման 10-ամյակի կապակցությամբ, շահագործման է հանձնվել 1959 թվականին։ Նախագծված որպես չին ժողովրդի ազգային միասնության խորհրդանիշ՝ պալատը բաղկացած է երեք մասից։

Ամսվա որոշակի օրերին, երբ պետական միջոցառումներ չկան, պալատը բաց է հանրության համար։
Zinvor.info

Հեշթեգներ. Մեհրիբան-Ալիևա   Լեյլա-Ալիևա