Բիրոլ Աքգյուն. Թուրքիան աջակցում է Զանգեզուրի միջանցքի բացմանը
  Բիրոլ Աքգյուն.  Թուրքիան աջակցում է Զանգեզուրի միջանցքի բացմանը
11:47     23 04 2025    
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը և Զանգեզուրի միջանցքի բացումը զգալիորեն կընդլայնեն թյուրքական աշխարհի տրանսպորտային և տնտեսական հնարավորությունները Չինաստանից Լոնդոն ձգվող Միջին միջանցքի շրջանակներում: Թուրքիան աջակցում է այս գործընթացին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Բիրոլ Աքգյունը։

«Այսօր Ադրբեջանի և Թուրքիայի միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմում է 6,5 միլիարդ դոլար, մենք նախատեսում ենք այդ թիվը հասցնել 15 միլիարդ դոլարի, արագացված ինտեգրման դեպքում հնարավոր կլինի դրան հասնել 3-5 տարում»,- նշել է դիվանագետը։
Zinvor.info

Հեշթեգներ. Աքգյուն   Թուրքիա