Պեկինում կայացել է Իլհամ Ալիևի դիմավորման պաշտոնական արարողությունը
  Պեկինում կայացել է Իլհամ Ալիևի դիմավորման պաշտոնական արարողությունը
09:25     23 04 2025    
Ապրիլի 23-ին տեղի է ունեցել պետական այցով Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում գտնվող Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի դիմավորման պաշտոնական արարողությունը։

Հրապարակում, որտեղ ծածանվում էին երկու երկրների պետական դրոշները, Ադրբեջանի նախագահի պատվին պատվո պահակախումբ է շարվել, հայտնում է Zinvor.info-ն։

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինպինը և առաջին տիկին Պեն Լիյուանը դիմավորել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և առաջին տիկին Մեհրիբան Ալիևային։

Չինաստանի պատվիրակությունը ներկայացվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին, իսկ ադրբեջանական պատվիրակությունը՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինպինին։

Հնչել են ԱՀ և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության օրհներգները։

Պատվո պահակախմբի պետը զեկուցել է ադրբեջանական պետության ղեկավարին:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Չինաստան