Zinvor.info-յի փոխանցմամբ՝ Բաքվի ռազմական դատարանի դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ բաց դատական նիստում մեղադրյալն ապահովվել է փաստաբանով և ռուսաց լեզվի թարգմանիչով։
Դատավարությունը շարունակվել է տուժողների հարցաքննությամբ։ Նրանց մեծ մասը անդամահատված վերջույթներով ականների պայթյունների զոհ են։ Շատ տուժողներ դատարան էին եկել հենակներով կամ ձեռնափայտով։
Տուժող Հասանալի Ալիևը հայտնել է, որ 2024 թվականի փետրվարի 4-ին, անասուններին արածեցնելիս, վիրավորում է ստացել Թերթերի շրջանի Գըզըլոբա գյուղում գտնվող հողամասում հայ զինվորականների կողմից տեղադրված ականի պայթյունի հետևանքով. «Ձախ ոտքից ներքին երրորդ մասն անդամահատված է»:
Տուժող Էլնուր Ասկերովը հայտնել է, որ 2023 թվականի ապրիլի 18-ին Թերթերի շրջանի Բորսունլու գյուղում անասուններ արածեցնելիս վիրավորվել է հայ զինվորականների կողմից տեղադրված ականի պայթյունի հետևանքով։
Հաջորդ դատական նիստը նշանակվել է ապրիլի 29-ին։