Բաքուն և Դոհան քննարկել են ռազմական համագործակցության զարգացման հնարավորությունները
Այս մասին
Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունից։
Նախ պատվիրակությունը այցելել է Կատարի զինված ուժերի ռազմական ավիացիայի ակադեմիա՝ Ալ Ուդեյդ ավիաբազայում, որտեղ ծանոթացել է ստեղծված պայմաններին և ուսումնական գործընթացին։
Այնուհետև գլխավոր տնօրեն Ա. Գուրբանովի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել՝ Կատարի Պետության փոխվարչապետ և պաշտպանության հարցերով պետական նախարար Շեյխ Սաուդ բին Աբդուլռահման բին Հասան Ալ Թանիի հետ։
Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի մանրամասն փոխանակում՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ, քննարկվել են երկկողմ համագործակցության ներկա վիճակը և դրա զարգացման հնարավորությունները։
Հանդիպմանը մասնակցել են Ռազմաօդային ուժերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ն. Իսլամզադեն, ինչպես նաև երկու կողմերի մի շարք բարձրաստիճան սպաներ և պաշտոնատար անձինք։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության պատվիրակության և կատարական «Barzan Holdings» ընկերության ղեկավարության հանդիպման ժամանակ քննարկվել են՝ երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարները։