Բայրամով. Աշխարհի բոլոր երկրները ճանաչում են Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս
  Բայրամով.  Աշխարհի բոլոր երկրները ճանաչում են Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս
09:06     21 04 2025    
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվի և Երևանի միջև ուղիղ բանակցություններն անվանել է առկա խնդիրների լուծման ամենաարդյունավետ մեթոդը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ադրբեջանական դիվանագիտության ղեկավարը հայտարարել է թուրքական TRT World հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Բայրամովը նշել է, որ երկկողմ երկխոսությունն ավելի մեծ արդյունքներ է բերում, քան միջնորդների մասնակցությամբ բանակցությունները։

Նախարարը նաև ընդգծել է, որ աշխարհի բոլոր երկրները, այդ թվում՝ Հայաստանը, դե յուրե և դե ֆակտո ճանաչում են Ղարաբաղի պատկանելությունը Ադրբեջանին։

«Սա նշանակում է, որ Ղարաբաղի հարցը վաղուց փակված է, հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Հայաստանը դեռ պնդում Մինսկի խմբի առկայությունը, Երևանը ապագայի պլաններ ունի՞, հակառակ դեպքում մենք չենք կարող տրամաբանական պատասխան գտնել այս հարցին»,- ասել է Բայրամովը։

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր

Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղության ստորագրումը կախված է հայկական կողմի հետագա քայլերից, նշել է Բայրամովը։

Նախարարի խոսքով՝ խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումը երկու կողմերի ջանքերի արդյունք է, և փաստաթղթի ստորագրումը կլինի խաղաղության գործընթացի վերջնական փուլը։

«Այժմ ամեն ինչ կախված է հայկական կողմի գործողություններից, երբեմն հայ պաշտոնյաները խոսում են սահմանադրությունը փոփոխելու իրենց մտադրության մասին: Սակայն մանրամասները, օրինակ, թե ինչ փոփոխություններ են քննարկվում, անհայտ են»,- ասել է Բայրամովը։
Zinvor.info

Հեշթեգներ. Բայրամով   Ադրբեջան  


Լրահոս