Ինչպես տեղեկացնում է
Zinvor.info-ն, այս մասին օտարերկրյա դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների այցի շրջանակներում, Ղարաբաղի համալսարանում հայտարարել է՝ Խանքենդի, Խոջալուի և Աղդերեի շրջաններում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Յուսուբովը։
Նա նշել է, որ Հայաստանը 30 տարի շարունակ՝ լուրջ ռազմական հանցագործություններ է իրականացրել Ադրբեջանի դեմ. «Այդ ընթացքում առկա ենթակառուցվածքները մնացել են անխնամ, անտառները հատվել են, ջրավազանները աղտոտվել են, բնական պաշարները թալանվել։ «չնչացվել են ադրբեջանական ժողովրդին պատկանող կրոնական և մշակութային հուշարձանները, կեղծվել են մեր պատմական հուշարձանները, ավերվել են գերեզմանները»:
Յուսուբովն ընդգծել է, որ օկուպացիայի ժամանակ Խանքենդիի ճարտարապետական ոճին լուրջ վնաս է հասցվել. Այստեղ՝ ժամանակակից քաղաքային կյանքի պահանջներին համապատասխանող ոչ մի համակարգ չի ստեղծվել։
Նա հավելել է, որ ազատագրված տարածքներում վերականգնման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են՝ Ղարաբաղյան Առաջին պատերազմի ժամանակ զոհված ադրբեջանցիների զանգվածային գերեզմաններ։