Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին Բաքվում կայացած բանակցություններից հետո Սլովենիայի ԱԳ նախարար Տանյա Ֆայոնի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Բայրամովի խոսքով, հատուկ ուշադրություն է դարձվել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի հարցին, որի տեքստը համաձայնեցվել է այս տարվա մարտին։
Բայրամովը հիշեցրել է, որ Ադրբեջանը օրինական պահանջներ է ներկայացրել Հայաստանի հետ վերջնական խաղաղության ստորագրման համար. փոփոխություններ այդ երկրի Սահմանադրության մեջ՝ կապված Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների հետ և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում։ Սլովենացի նախարարը տեղեկացվել է Հայաստանի հետ սահմանի սահմանազատման գործընթացի մասին, ասել է Բայրամովը՝ նշելով Նախչըվանի Ինքնավար Հանրապետության և երկրի մյուս տարածքների միջև ուղիղ տրանսպորտային կապի ապահովման կարևորությունը։