Ալիև. Վրաստանն ու Ադրբեջանը համատեղ կարևոր նախագծեր են իրականացնում
  Ալիև. Վրաստանն ու Ադրբեջանը համատեղ կարևոր նախագծեր են իրականացնում
16:48     16 04 2025    
Դարեր շարունակ մեր ժողովուրդներն ապրել են խաղաղության, բարիդրացիության, եղբայրության պայմաններում, և այդպես է նաև այսօր։ Միջպետական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

«Վրաստանն ու Ադրբեջանը համատեղ իրականացնում են բազմաթիվ կարևոր նախագծեր, որոնք մեծ նշանակություն ունեն ինչպես մեր երկրների ու ժողովուրդների, այնպես էլ ավելի լայն աշխարհագրության համար»,- ընդգծել է պետության ղեկավարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Վրաստան  


Լրահոս