ԱՀ ԱԳՆ. Փարիզի կեղծավոր քաղաքականությունը խոչընդոտում է տարածաշրջանում կայուն խաղաղության հեռանկարներին
  ԱՀ ԱԳՆ.  Փարիզի կեղծավոր քաղաքականությունը խոչընդոտում է տարածաշրջանում կայուն խաղաղության հեռանկարներին
09:29     15 04 2025    
Ապրիլի 14-ին Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն, ելույթ ունենալով Լյուքսեմբուրգում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ, մի շարք հակաադրբեջանական հայտարարություններ է արել՝ տարածաշրջանային լարվածության, խաղաղ գործընթացի և Ադրբեջանում ներկայումս ընթացող հայերի դատավարության վերաբերյալ։

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն խստորեն դատապարտել է և՛ ֆրանսիացի նախարարի հայտարարությունները, և՛ այն, որ Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը կիսվել է դրանց հղումով իր X սոցիալական ցանցում, գրում է Zinvor.info-ն:

«Ֆրանսիայի քաղաքականության երկակի ստանդարտները, որը մի կողմից խոսում է խաղաղությանն իր հանձնառության մասին, իսկ մյուս կողմից ձեռնարկում է՝ լարվածություն հրահրող գործողություններ, ակնհայտ հակասություն են ցուցադրում։

«Նման կեղծավոր քաղաքականությունը խոչընդոտում է տարածաշրջանում կայուն խաղաղության հեռանկարներին»,- նշել է Այխան Հաջիզադեն։
Zinvor.info

Հեշթեգներ. ԱՀ   ԱԳՆ  


Լրահոս